2018 թվականը պատմության մեջ չորրորդ ամենատաք տարին է եղել
2018 թվականը դիտարկումների պատմության մեջ չորրորդ ամենաշոգ տարին է եղել։ news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի տնօրեն Գեվին Շմիդտը։
«Անցած տարին եղել է հերթական չափազանց շոգ սեզոնը, որը լրացուցիչ գումարվել է երկարաժամկետ գլոբալ տաքացմանը։ Դրա ազդեցությունը արդեն կարելի է տեսնել և զգալ սկսած ԱՄՆ ափերին հեղեղումներից և վերջացրած շոգի ալիքներից, անսովոր մեծ քանակի տեղումներից և էկոհամակարգի տեղաշարժերից»,- ասել է նա։
Գիտնականի խոսքով, անցած տարի Երկրում միջին ջերմաստիճանը 0,83 աստիճանով բարձր է եղել 20-րդ դարի համար բնորոշ ջերմաստիճանից։ Ինչպես անցած սեզոններին, տաքացումն ազդել է Երկրի գրեթե բոլոր շրջանների վրա։ Այդ փոփոխությունները ամենաշատը զգացել են Արևելյան Սիբիրի, Արկտիկայի, Կենտրոնական Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բնակիչները։
Շմիդտն ասել է, որ ջերմաստիճանի նոր ռեկորդները որևէ լավ ազդեցություն չեն ունենա հավերժական սառածայնության վրա։ Գիտնականները կանխատեսում են առաջիկա տարիներին արագ հալչում։