Հայաստանցի աղջիկներն օդաչուական անվճար կրթություն ստանալու հնարավորություն ունեն
Այս տարի աղջիկները ևս հնարավորություն ունեն անվճար ուսանելու Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում։
«Մեր շատ սիրելի իգական սեռի ներկայացուցիչներ, ուզում ենք ևս մեկ անգամ ձեզ քաջալերել այս հնարավորությունը բաց չթողնել և դիմել անվճար օդաչուական կրթության համար»,-հայտնում են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից՝ միաժամանակ շնորհավորելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի հայազգի միակ կին օդաչու Նադեժդա Բենկլյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Կոմիտեն շնորհակալություն է հայտնում նրան՝ կանանց ոգեշնչելու համար։
Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում /այսուհետ՝ ՈՒԻՔԱ/ հայտարարվում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն «Քաղաքացիական օդանավերի թռիչքային շահագործում» մասնագիտությամբ /25.03.03/, որին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն քաղաքացիները /արական, իգական /, ովքեր նվազագույնը՝ հանդիսանում են հանրակրթական դպրոցների շրջանավարտներ, ավարտական դասարաններում սովորող աշակերտներ, ունեն միջնակարգ կրթություն:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը՝ ժամը 12:00-ը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ (հասցե՝ ք. Երևան, «Զվարթնոց» օդանավակայան):
Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները