Ամերիաբանկ. վարկային պայմանագրեր Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments-ի հետ
Ամերիաբանկը և responsAbility Investments ընկերության կողմից կառավարվող մի շարք հիմնադրամներ, մասնավորապես` Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամը և միկրո ու փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ուղղված մի քանի հիմնադրամ, կնքել են 16.8 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս վարկային պայմանագրեր:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ից հայտնում են, որ համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելով Հայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:
responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշել է. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան են: Մենք ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի հետ` հաջողակ ու դինամիկ զարգացող կազմակերպության, որն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանն ու խրախուսում «կանաչ» ծրագրերը»:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Այս նոր վարկային գործիքները զարգացման զգալի հնարավորություններ կստեղծեն` երկարաժամկետ ֆինանսավորման ու վարկային պորտֆելի աճի շնորհիվ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ հետ համագործակցությունը, որն այժմ դուրս է եկել նոր հարթություն: Նոր վարկային միջոցները կօգնեն ավելի լավ սպասարկել տարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդների կարիքներն ու կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Global CIO-ն Ամերիաբանկի տվյալների մշակման կենտրոնը ճանաչել է լավագույն լուծում «Տարվա նախագիծ» մրցույթում
- Ամերիաբանկի նորաբաց՝ «Նոր-Նորք» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ
- Աննախադեպ առաջարկ Ամերիաբանկի կողմից. անհպում վճարումներ Visa Pay Sticker-ով
- S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով
- Ամերիաբանկն առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ-ների վարկավորման սքորինգային համակարգ
- Ամերիաբանկը ճանաչվել է «Thomson Reuters» ընկերության «FXT» հարթակի ամենաակտիվ օգտատեր
- «Ամերիաբանկ»-ը՝ FAST-ի ֆորումի «Ինովացիոն էկոհամակարգ» սեսիայի հովանավոր
- Ամերիաբանկը միացել է Խնայողությունների միջազգային օրվան եռօրյա արշավով
- Երկու մրցանակ Ամերիաբանկին
- Ամերիաբանկը 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր է կնքել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ
- Ամերիաբանկն առաջիկա 1-2 տարում փորձելու է թվայնացնել բոլոր ծառայությունները
- Փոքր և միջին բիզնեսի վարկավորման երկու նոր առաջարկ՝ Ամերիաբանկի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին