Մխիթարյանը լիարժեք մարզումներ է անցկացնում
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը շարունակում է տեղեկություններ հաղորդել վնասվածքներից ապաքինվող ֆուտբոլիստների մասին: Նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լիարժեք մարզումներ է անցկացնում:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը ոտքի վնասվածք էր ստացել դեկտեմբերին կայացած գավաթային խաղում: Օրեր առաջ նա «Արսենալի» մինչև 23 տարեկանների կազմում մասնակցել էր «Վեստ հեմի» դեմ դիմակայությանը, որն առաջին խաղակեսից հետո դադարեցվել էր մառախուղի պատճառով:
Հաջորդ հադիպումը «զինագործները» կանցկացնեն փետրվարի 9-ին` Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվելով «Հադերսֆիլդին»: Հավելենք, որ «Արսենալը» 25-րդ տուրից հետո վաստակած 47 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան