Պոմպեոն Վենեսուելային մաղթել է անկախություն Ռուսաստանից ու Կուբայից
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox Business հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Կուբան արդեն Վենեսուելայում են: Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Պետքարտուղարը չի մանրամասնել, թե ինչպես են Կուբան ու Ռուսաստանը ներկա Վենեսուելայում: Միևնույն ժամանակ, Պոմպեոն հույս է հայտնել, որ երբ երկրում տեղի է ունենում «իշխանափոխություն», Վենեսուելայի քաղաքացիները ցանկանում են լինել «ինքնիշխան և անկախ» ժողովուրդ: Նա նաև ցանկացել է, որ վենեսուելացիները հույսը չդնեն «ռուսների ու կուբացիների վրա» անվտանգության կամ բարեկեցության առումով:
Ավելի վաղ Պոմպեոն կոչ էր արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին կերակրել երկրի «սոված ժողովրդին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա