Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
«Դատարանը հրապարակեց որոշումը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ մերժեց»,-դռնփակ դատական նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց դատարանի դահլիճից առաջինը դուրս եկած դատախազ Մուրադյանը։
Նա մանրամասնեց՝ Քոչարյանը կշարունակի մնալ կալանավորված։
Ի դեպ, նիստին մասնակցել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դատարանի որոշումը գնահատում եմ նորմալ, մեր կարծիքով հիմքեր չկան, որ Ռոբերտ Քոչարյանը լինի ազատության մեջ»,-ասաց գործով պետական մեղադրողը։
Հարցին, թե ինչո՞ւ մերժեց դատարանը, Մուրադյանն ասաց. «Մենք դատարանի որոշումը չենք ստացել, միայն հրապարակվել է եզրափակիչ մասը, որոշումը ստանալուց հետո կպարզվի։ Դռնփակ դատական նիստում տեղի ունեցածը չեմ կարող այս պահին հրապարակել, բայց մենք մեր առարկությունների մեջ գտել ենք, որ նա կթաքնվի քննությունից ու կխոչընդոտի դատական վարույթին»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:
18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
- Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի փետրվարի 4-ին
- Ալումյան. Քոչարյանը ելույթով հանդես կգա վաղվա նիստին
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին. այն ընդմիջվեց
- Քոչարյանի փաստաբան. Ակնկալիքները դրական են
- Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունն այսօր կշարունակվի
- Քոչարյանի փաստաբանական խումբ. Տվյալ դեպքում ՍԴ-ի մերժման հիմքը գործնականում հնարավոր է հաղթահարել
- Սահմանադրական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը
- Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը
- Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է
- Էդվարդ Ֆիցջերալդ. «Ռոբերտ Քոչարյանը արդարադատության մերժման զոհ է Հայաստանում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան