Հայրը կորցրել է երեխաների խնամակալությունը ծխելու պատճառով
Իսպանիայի հարավային Կորդոբայի նահանգային դատարանը իսպանացի հորը զրկել է երեխաների խնամակալությունից՝ ծխախոտի նկատմամբ ունեցած նրա հակվածության պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից։
10 և 13 տարեկան երեխաների հետ խնամակալությունն համատեղ կատարում էին հայրն ու մայրը, որոնք ամուսնալուծվել էին 2017 թվականին:
Երեխաները բողոքել էին, որ ստիպված են լինել «ծխի միջավայրում» իրենց հոր տանը։
Դատարանի որոշման մեջ ասվում է, որ այս իրավիճակում անչափահասների առողջությանը վտանգ է սպառնում, քանի որ հայրը անտեսում է ամեն ինչ, բացի ծխախոտից իր կախվածությունը։ Նշվում է, որ երեխաների համար տրամաբանական չէ լինել այնպիսի վայրում, որը վտանգ է ներկայացնում։ Դատավճռում ասվում է նաև, որ հայրը գերադասում է ծխել իր երեխաների առողջության հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան