«VivaStart». հմտությունների բացահայտում, մասնագիտացում և «դիրքավորում»՝ աշխատաշուկայում
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015 թվականից իրականացվող՝ «VivaStart» կրթական ծրագիրը, անհրաժեշտ ներուժի բացահայտման և հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձևավորում մասնակիցների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը և աշխատանքային միջավայրում՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելին՝ տիրապետում են տարբեր, օրինակ՝ հարցազրույցի մասնակցելու և ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել «VivaStart»-ի շրջանավարտների՝ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր և բուհեր ներկայացնող՝ 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել է Samsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին «VivaStart» կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում:
««VivaStart»-ը մեկնարկային կարևոր հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսևորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու և ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ և հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարևոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները և գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ և ակնկալում լավագույն որակների դրսևորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային հոլովակը՝ սուրդոթարգմանությամբ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- Ռալֆ Յիրիկյան. Ամբողջովին նորացնում և արդիականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը
- Սև ուրբաթ. առցանց գնումներ և իրական անակնկալներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Գլոբբինգ»-ի սպասարկման կենտրոններում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը
- Շուտով. ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր բջջային ցանց և ծառայությունների ավելի բարձր որակ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ից բջջային սարքերի ապառիկ ձեռքբերում «Unibank»-ի միջոցով ՝ 0% դրույքով, 0% կանխավճարով և 0% սպասարկման վճարով
- «Samsung Galaxy Note 9» 128 ԳԲ սմարթֆոնն արդեն վաճառքում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական կայանը Հանրապետության հրապարակում
- Դիվանագիտական կոնտակտային տվյալներն արդեն ամենուր հասանելի են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ գյումրեցի ընտանիքը տուն ստացավ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայանը բջջային կապ ու ինտերնետ կապահովի «Խոսրովի անտառ» արգելոցի շուրջ 80 տոկոս տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան