Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք. վարչապետ
Հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի էական նվազում ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճիշտ է՝ պատահարների ու դրանց հետևանքով վիրավորների թիվն աճել է, բայց նաեւ ավտոմեքենաների թվի աննախադեպ աճ ենք ունեցել 2018-ին:
ՃՏՊ-ների և դրանց հետևանքով վիրավորվածների թվին դասվում են նույնիսկ ամենաթեթև դեպքերը, այնպես որ՝ իմաստ ունի առաջնակի ուշադրություն դարձնել զոհերի թվին:
Եւ այս առումով դինամիկան հուսադրող է»,- գրել է վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան