Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողները փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեցին նիստին ներկա Ռոբերտ Քոչարյանի արձագանքի մասին։
«Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեզ հետ զրույցում նա ևս մեկ անգամ համոզվեց, որ այս գործով արդարադատություն չի իրականացվում, իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց պաշտպանը։
Ալումյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ դատարանի որոշումը բացարձակապես կապ չունի իրավաբանության հետ։
«Որևէ անաչառ իրավաբան, եթե նայի, այն ինչ ներկայացված է եղել մեր վերաքննիչ բողոքում, առնվազն տասն առանձին հիմք կգտնի, որոնցից յուրաքանչյուրը բավարար էր, որ այսօր պարոն Քոչարյանն ազատ արձակվի»,-ասաց փաստաբանը։
Վերաքննիչ դատարանի՝ այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:
Հարակից հրապարակումներ`
- Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Այս դատավարության ելքը մեզ համար կանխատեսալի չէ. Հայկ Ալումյան
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Հայկ Ալումյան. 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան