Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը նրա փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը գնահատում է բացասական։
Լրագրողների հարցին, սպասելի՞ էր նման որոշումը, Ալումյանն արձագանքեց. ««Այս գործով մեզ համար արդեն ամեն ինչ սպասելի է, անգամ այսպիսի որոշումներ։ Համարում եմ, որ որոշման մեջ իրավաբանական կոմպոնենտը հավասար է զրոյի։ Այս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակում է կայացված։ Իրավաբանությունը այս որոշման մեջ հավասար է զրոյի»։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը, գրավն անթույլատրելի ճանաչեց։
Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:
Վերաքննիչ դատարանի՝ այսօրվա որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
- Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին
- Վերաքննիչ դատարանում այսօր կշարունակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունը
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՄԻԵԴ ներկայացված գանգատները գրանցվել են
- Ռոբերտ Քոչարյանը ներկա է դատական նիստին. այն ընդմիջվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան