Արամ Առաջինը շնորհակալություն է հայտնել Մակրոնին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ողջունել նրա՝ իր երկրում ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր» հայտարարելու որոշումը։ Այս մասին նշված է կաթողիկոսարանի պաշտոնական կայքում։
Նորին Սրբությունն իր նամակում ընդգծել է նախագահ Մակրոնի այս որոշման հատուկ կարևորությունը. «Մենք խորապես հավատում ենք, որ այս որոշումը պերճախոս արտահայտությունն է ձեր ունեցած ամուր կապվածության, արդարության, պատմական անհերքելի իրողության և 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության»։
Վեհափառ Հայրապետն իր նամակը եզրափակում է՝ հայտնելով, որ նախագահի այս որոշումը շոշափելի արտայայտութիյունն է այն բարեկամական կապերի, որոնք կմիավորեն ֆրանսիացի և հայ ժողովուրդներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան արձագանքել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր նշելու մասին Մակրոնի հայտարարությանը
- Էմանուել Մակրոն. Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա Հայոց ցեղասպանության հիշատակման օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան