Կինը հրաժարվել է ֆասթֆուդից և 82 կգ նիհարել
Կանադայի բնակչուհին, ով 172 կիլոգրամ քաշ է ունեցել, հաղթահարել է ֆասթֆուդերից կախվածությունն ու նիհարել 82,5 կիլոգրամով։ Լենտա.ռու կայքը, հղում անելով Daily Mail-ին, գրում է, որ Ալիշա Մաքնեիրը քաշն ավելացրել է դպրոցում սովորելու տարիներին։ Նա երազում էր նիհարել, բայց չէր կարողանում ստիպել իրեն դիետա սկսել։ Նրա վրա դպրոցում ծիծաղել են, ստիպված 14 տարեկանում թողնել է այն։ Նա շարունակել է գիրանալ, հասել մինչև 172 կիլոգրամի։
«Ես արագ սննդի կետերից ուտելիք գնելու վատ սովորություն ունեի»,- հիշել է նա։
Երբ նա եղել է 17 տարեկան, գազավորված ըմպելիքից խեղդվել է։
«Փորձելով շունչ քաշել, հասկացա, որ երկու ճանապարհ ունեմ՝ մահանալ կամ փոխվել»,- ասել է աղջիկը։ Սկզբում նա սկսել է շատ քայլել, ամբողջությամբ հրաժարվել է ֆասթֆուդից և սկսել հաճախել մարզասրահ։
«Ներկա պահին ես նիհարել եմ 82,5 կիլոգրամով, այսինքն իմ քաշի կեսը»,- նշել է Մաքնեիրը, ով այժմ 21 տարեկան է։ Այս ընթացքում նա տարվել է ֆիթնեսով և մտադիր է դառնալ անձնական մարզիչ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին