«Բիլան մոլորակը»
Ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը գիրք է գրել, որը նվիրել է ինքն իրեն։ Նրա հուշագրությունը ստացել է «Բիլան մոլորակը» անվանումը։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այս մասին հրել է StarHit-ը։ 37-ամյա երգիչը գրքում անկեղծորեն պատմել է, թե ինչու մինչ այժմ ամուսնացած չէ, չնայած սիրահարվել է և եղել է նաև սիրված։
«Իսկ երբ իրավիճակը ստիպել է ընտրել զգացմունքների և կարիերայի միջև, ես նախընտրել եմ երկրորդը։ Միշտ»,- գրել է նա։
Նա ցավ է հայտնել, այդպես էլ չի կարողացել միաժամանակ լինել և ուշադիր ընկեր, և աշխատասեր արտիստ։
Բացի այդ, նա նշել է, որ դառնալով հայտնի՝ փոխվել է։ Գրքում գրել է, որ նախկինում իրեն բնական զգացել է միայն տանը, իսկ բեմում ուղղակի աշխատել է, բայց այժմ ամեն ինչ փոխվել է՝ նա բնական է հենց բեմում, իսկ տունը դարձել է ուղղակի «իրական կյանքի հավելված»։
Բիլանը նաև խոստովանել է, որ սկսել է ստեղծագործական գործունեություն ծավալել ոչ գումարի պատճառով։ Արտիստի հիմնական շարժիչ ուժը երաժշտության նկատմամբ սերն է։