Դոնալդ Տուսկ․ Դժոխքում հատուկ տեղ նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեքսիթին
ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարակարծությունների տեղիք է տվել, ասելով, որ «դժոխքում հատուկ տեղ է պետք նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեթսիթին՝ առանց պլանի»։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Այս խոսքերը Տուսկն ասել է Բրյուսելում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։
Տուսկն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայքարում է պառլամենտում Բրեքսիթի գործարքը հավանության արժանացնելու համար։
Դոունինգ Սթրիթի մամուլի քարտուղարն արձագանքել է Տուսկի խոսքերին, ասելով, թե արդյոք նա կարծում է, որ նման բառապաշարն օգտակար կարող է լինել։ Տուսկն իր այս խոսքերը վերահաստատել է թվիթերում՝ առաջացնելով հազարավոր ռեակցիաներ՝ և քննադատություններ ու աջակցություններ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին