Սիրահար զույգերը նախընտրում են Երևանը
Փորձագետները պարզել են, թե ուր կուղևորվեն սիրահար զույգերը Սուրբ Վալենտինի օրը։
Ռիա նովոստին, հղում անելով Biletix-ին, գրում է, որ փետրվարի 14-ին Սուրբ Վալենտինի օրը նշելու համար զբոսաշրջիկները կուղևորվեն Սոչի, Մոսկվա, Սիմֆերոպոլ և Կրասնոդար։ Միջազգային ուղղություններից առավել պահանջված է Երևանը, Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան և Ստամբուլը։
Ծառայության վերլուծաբանները նշել են, որ հարցվածների 62 տոկոսը ներքին ուղղություններն են ընտրում, 38 տոկոսը՝ միջազգային։ Փորձագետները ուսումնասիրել են փետրվարի 11-17-ը հաճախորդների ամրագրումները։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին