Թատերայնացված ընթերցանություն՝ Համազգային թատրոնում
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հանդես է գալու նոր ձևաչափով՝ թատերայնացված ընթերցանություն։ Թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այն թատերասեր հանրությանը հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթանալ հայ և համաշխարհային ժամանակակից դրամատուրգիային։
«Ի՞նչ է թատերայնացված ընթերցանությունը։ Այն պատրաստվում է ռեժիսորի և պրոֆեսիոնալ դերասանների կողմից։ Դա մի ինքնատիպ ներկայացում է։ Չկան դեկորացիաներ ու զգեստներ, բայց կա ձեր երևակայությունը։ Չկա միզանսցեն, բայց կան դերասաններ, որոնք ստեղծում են կերպարի բնավորությունը։ Կա խոսք, որը կենդանանում է դերասանների արտաբերմամբ, կա բեմադրական միտք, որը ռեժիսորը ձգտում է տեղ հասցնել։Եվ կաք դուք՝ յուրահատուկ հանդիսատես, որը կարող է արտահայտել իր կարծիքը քննարկման ժամանակ, որ տեղի կունենա ընթերցանությունից անմիջապես հետո»,-նոր ձևաչափն այսպես են մեկնաբանում թատրոնից։
Փետրվարի 15-ին և 16-ին ներկայացվելու է Մաթեյ Վիշնիեքի «Փանդա արջերի պատմությունը՝ ըստ սաքսոֆոնիստի, ով Ֆրանկֆուրտում մի ընկերուհի ունի» թատերայնացված ընթերցանությունը։
Մուտքն ազատ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը Panorаma.am-ին ասել էր, որ կազմակերպելու են ժամանակակից պիեսների ընթերցանություն։
«Թատրոնը պետք է լինի ամենուր՝ աստիճաններին, ֆոյեում, բարի մոտ»,- նշել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում