Հռոմի պապը խոստովանել է, որ միանձնուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել
Նախօրեին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, առաջին անգամ, հայտարարություն է արել կաթոլիկ եկեղեցում միանձնուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված։ Այս մասին տեղեկանում ենք spletnik-ից։
Պապը խոստովանել է, որ միանձնուհիներին ուղղակի պահել են «սեռական ստրկության մեջ»։ Նրա խոսքով՝ նախորդ Պապը՝ Բենեդիկտը ստիպված է եղել փոխել ու թափանցիկ դարձնել մի ամբողջ համակարգ։
Հռոմի պապը նշել է, որ եկեղեցին փորձում է լուծել այս խնդիրը, սակայն այն դեռևս առկա է։ Նշվում է, որ միանձնուհիների նկատմամբ սեռական բռնություններ իրականացնողները եղել են ոչ միայն շարքային քահանաները, այլ նաև բարձրաստիճան եպիսկոպոսները, որոնց մի մասն ազատվել է աշխատանքից։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին