Ազատ ոճայինները մեդալներ են նվաճել Թախթիի գավաթի խաղարկությունում
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրանում մասնակցում է Թախթիի գավաթի խաղարկությանը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնող 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանն ու 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալներ են նվաճել:
Հայաստանյան թիմն Իրան է մեկնել հետևյալ կազմով` Վաղինակ Մաթևոսյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Գևորգ Մխեյան (70 կգ), Վարուժան Կաջոյան (74 կգ), Խաչատուր Պապիկյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (92 կգ), Արման Մկրտչյան (97 կգ) և Անդրանիկ Գալստյան (125 կգ): Ընտրանին Երևան կվերադառնա փետրվարի 10-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան