Ավարտվել է սահմանապահ Դովեղ գյուղի փողոցների լուսավորության երկրորդ փուլը
Տավուշի մարզի Դովեղ գյուղն արևելյան մասով 15 կմ երկարությամբ սահման ունի հարևան երկրի հետ: Չնայած արտաքին լուսավորության լիարժեք համակարգի անհրաժեշտությանը` սահմանապահ գյուղը տարիներ շարունակ ստիպված է եղել համակերպվել իրավիճակը մեղմող պայմաններին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ տարբեր աղբյուրներից ստացված միջոցներով՝ խնդրին տրվել է մասնակի լուծում: Ապագայում, շարքից հաճախակի դուրս եկող լույսերի պատճառով, մասնակի լուսավորության այդ համակարգի շահագործումը լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել գյուղի համար:
2017 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսել են խնդրի լուծման աշխատանքները: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գործընկերները համակարգված ձևով՝ երկու փուլով, Դովեղում ստեղծվել են արտաքին լուսավորության էներգախնայող և ամբողջությամբ նոր ենթակառուցվածք:
Իրականացված ծրագրի արդյունքում, համայնքների զարգացումը կարևոր առաջնահերթություն համարող գործընկեր կառույցների ջանքերով տեղակայվել է 131 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 4800 մ երկարությամբ տարածություն. լուսավորվել է գյուղի գրեթե ամբողջ տարածքը:
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի գլխավոր ճարտարագետ, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և համայնքի բնակիչները:
«Կան բնակավայրեր, որտեղ լուսավորությունը ոչ միայն քաղաքակիրթ նվազագույն կենսապայմանների, այլև առավել կարևոր խնդիրներ է լուծում: Սահմանապահ Դովեղն այդ գյուղերից է: Սովորաբար, մենք ծրագրի առաջնահերթություններից ընդգծում ենք համայնքի ֆինանսական բեռը թեթևացնելու և գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակումից պաշտպանվելու հարցերը: Սահմանապահ գյուղերում, սակայն, դրանց ավելանում է հակառակորդի գործողություններից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Սահմանին ապրող գյուղացին թիկունք է մեզ համար: Այդ զգացողությունը պետք է փոխադարձ լինի նաև նրա համար: Այս գյուղում բնակվողը չպետք է մեկուսանա իր խնդիրներով և պետք է միշտ վստահ լինի, որ ինքն անտեսված չէ: Երկարաժամկետ ծրագրի հիմքում հենց այդ մոտեցումն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի շահագործումն էականորեն կրճատում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Դովեղի փողոցները կլուսավորվեն ամռանը՝ 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 24:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի նաև ամբողջ գիշեր:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ. Կապուղին ժամանակավորապես չի գործում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի գովազդային հոլովակը՝ սուրդոթարգմանությամբ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Այժմ արդեն 2 ՄԲ ինտերնետ՝ ներցանցային 1 րոպեի դիմաց
- ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանի և Արցախի միջև ռոոումինգը գործել է նախքան ՎիվաՍելի շուկա մուտք գործելը
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիայի մասին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր
- Ռալֆ Յիրիկյան. Ամբողջովին նորացնում և արդիականացնում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը
- Բաց դռների օր ՎիվաՍել-ՄՏՍ-ում` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված երեխաների համար
- Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ. սմարթֆոն գնելիս ստացեք «Y» սակագնային պլանից 30 օր օգտվելու հնարավորություն
- Սմարթֆոնների ամենօրյա խաղարկությունը շարունակվում է. ՎիվաՍել-ՄՏՍ
- Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ. ՎիվաՍել-ՄՏՍ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան