«Ժամանակ». Ինչո՞ւ է արժեզրկվում դրամը
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք:
Բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ ԿԲ-ն դրամի փոխարժեքը պահում է ռեպրեսիվ միջոցներով՝ թույլ չտալով, որ բանկերը դոլար գնեն, եթե անգամ դրա պահանջարկը կա: Եթե նախկինում ԿԲ-ն դրամի փոխարժեքի վրա ազդում էր արտարժութային ինտերվենցիաներով, հիմա այդ ֆինանսական գործիքին դիմելու հնարավորությունը ևս սահմանափակ է՝ արտաքին պահուստների վատ վիճակի պատճառով»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում