«Լայվերը» հասան Ադրբեջան
Ադրբեջանի պաշտոնյաները որոշել են դուրս գալ ուղիղ եթեր ու կատարել նախագահ Իլհամ Ալիևի հորդորները՝ «առավել պատասխանատու կերպով վերաբերվել քաղաքացիների խնդիրներին, իսկ հասարակությանը՝ մեծացնել վերահսկողությունը պետական կառույցների նկատմամբ»։
Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ Վյուսալ Հուսեյնովը դարձել է ադրբեջանցի չինովնիկներից առաջինը, որը ֆեյսբուքի ուղիղ եթերով առաջին անգամ պատասխանել է օգտատերերի հարցերին։ Հուսեյնովը ուղիղ եթեր է մտել իր անձնական էջով։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական կայքից։
Հուսեյնովն ասել է, որ ամեն ամսվա վերջում իրենք քաղաքացիների ընդունելություն են կատարում, որոնք դիմում եմ մասնավոր հարցերով։ Ֆեյսբուքի ուղիղ եթերներով լսելու ու պատասխանելու են հարցերի, որոնք հետաքրքրում են քաղաքացիների մեծամասնությանը։ Այս նախաձեռնությունը մեծ խանդավառությամբ է ընդունվել ինտերնետ-օգտատերերի կողմից։
Առանց «շանել-մանելների» և մեկ օր՝ հեծանվով
Նշենք, որ վերջերս էլ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սկսել էր գովազդել տեղական արտադրության հագուստներն ու նախարարներին կոչ արել հրաժարվել «շանել-մանելներից» ու նախապատվություն տալ այն կոստյումներին, որոնք կարում են հանրապետությունում։
Իսկ ահա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն էլ կառավարության նիստին 2018թ.-ի վերջին գնացել էր հեծանիվով։ Բերդիմուհամեդովը որոշել էր այդպես քաղաքացիներին առողջ և ակտիվ ապրելակերպի օրինակ ծառայել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի էր գնացել հեծանիվով, ասելով, որ նա դա անում է «առողջ ապրելակերպի շրջանակում»։ Փաշինյանը նաև բազմիցս հայտարարել է, որ կրում է միայն տեղական արտադրողի հագուստներ։
Հարակից հրապարակումներ`
- Նազարբաևը նախարարներին կոչ է արել հագնել տեղական արտադրության կոստյումներ
- Բերդիմուհամեդովն էլ է կառավարության նիստին հեծանիվով գնացել
- Փաշինյանն այսօր ԱԺ էր եկել հայկական արտադրության հագուստով՝ բացի փողկապից
- 3 տարբեր ժամանակաշրջաններն ու հեծանիվով վարչապետը՝ «Կամար» բիզնես կենտրոնում