Շոյգուն շնորհակալություն է հայտնել Տոնոյանին առաջինն արձագանքելու համար
Մոսկվայում այսօր կայացել են Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների բանակցությունները։ ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ դրանց ընթացքում նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել իր հայաստանցի գործընկերոջը՝ Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու կոչին արձագանքելու համար։
«Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու մեր կոչին»,-ընդգծել է ռուս նախարարը։
Շոյգուի խոսքով, դա հատկապես կարևոր է սիրիացի երեխաների համաև, որոնք վաղուց նորմալ կյանք չենք տեսել, 5-7 տարի էլ դպրոց չեն հաճախել։
Իր հերթին Դավիթ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային աջակցելու համար։
«Մեծ երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանին, հատկապես պաշտպանության նախարարությանն ու անձամբ Ձեզ օգնության համար, Սիրիային հումանիտար օգնության կազմակերպման համար։ Դուք մեծ ներդրում ունեք։ Ես կարծում եմ, որ մեր մասնակցությունը հումանիտար այդ գործողությանը շատ կարևոր է, կարևոր օգնություն է սիրիացի ժողովրդին, որ մաս է կազմում նաև հայկական սփյուռքը»,-ասել է նա։
Հիշեցնենք, այսօր ՊՆ-ից հայտնեցին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Զրույց առանց սուրճի ու հրապարակման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան