Հայերը Ռոստովում Ռաֆաելլո են կեղծել
Ռոստովում անօրինական ապրող հայերը կեղծել են «Raffaello» կոնֆետները։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Ոստիկանությունը բացահայտել է, որ կոնֆետներ արտադրող ընդհատակյա ցեխում աշխատում են հայաստանցի 19 անօրինական միգրանտներ։ Արտադրանքը նրանք մատակարարել են խանութներ։
Ստորգետնյա գործող ցեխում եղել է անհրաժեշտ ամեն ինչ արտադրության կազմակերպման համար։ Քննիչներն այնտեղ գտել են մեծ արկղ՝ լի կեղծված կոնֆետներով, եղել են նաև «պատրաստի արտադրանքով» լի արկղեր։ Տուփերն էլ տեղում են արտադրվել ու պատրաստվել։
Քննչական կոմիտեն բացի պատճառած վնասը հաշվելուց, պետք է փորձաքննության ենթարկի կոնֆետների բաղադրությունը՝ պարզելու, արդյոք դրանք վտանգավո՞ր չեն մարդկանց կյանքի ու առողջության համար։ Չարագործներից ամեն ինչ առգրավել են։