Անկարան Մակրոնին անվանել է «ամբարտավան» ու «չտեղեկացված»
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր սահմանելու» պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք asbarez-ից։
ԱԳՆ հայտարարության մեջ Մակրոնին անվանում են «ամբարտավան» ու «չտեղեկացված»։
«Մենք ոչ մի դաս չունենք սովորելու ամբարտավան ֆրանսիացի քաղաքական գործիչներից՝ զերծ պատմության վերաբերյալ տարրական գիտելիքներից, որոնք ներկայացնում են մի երկիր, որն հայտնի է իր վայրագություններով։
Մենք ֆրանսիացի պաշտոնյաներին, տարբեր առիթներով ու տարբեր մակարդակներով ու հատկապես Ֆրանսիայի նախագահին, բացատրել ենք, որ 1915թ.-ի իրադարձությունները իրավական, պատմական ու ակադեմիական բանավեճի թեմա է։ Այնուամենայնիվ, հասկանալի է, որ նախագահ Մակրոնը փորձում է կատարել իր նախընտրական խոստումը՝ հույսով, ստանալ ֆրանսահայ ընտրազանգվածի ձայները։
Ցավալի է, որ Օսմանյան պատմությունից անտեղյալ քաղաքական գործիչն անտեսում է ֆրանսիական ու եվրոպական իրավաբանությունն ու միակողմանի դրքորոշում է հայտնում թուրքերի համար շատ զգայուն պատմական հացի վերաբերյալ՝ հանուն անձնական քաղաքկան շահերի»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին