Գտնվել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի մարմինը
Ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի՝ Լա Մանշի նեղուցում կործանված ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերված մարմինը նույնականացվել է։ Այն արգենտինացի ֆուտբոլիստ 28-ամյա Էմիլիանո Սալայինն է։ Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն։
Մարմինը ջրից հանվել էր նախօրեին։ Այն հայտնաբերվել էր փետրվարի 4-ին բեկորների մեջ 63 մետր խորության վրա, բայց ջրից հանվել է միայն երեկ, քանի որ եղանակային պայմաններն անբարենպաստ էին։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 21-ին ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։
Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։
Հարակից հրապարակումներ`
- Էմիլիանո Սալայի կործանված ինքնաթիռի հետքերով. Մեկ մարմին հանվել է ջրից
- Լա Մանշում գտել են ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի մնացորդները
- Կորած ֆուտբոլիստ Սալային կփնտրեն ջրի տակ
- Սալայի հարազատները գումար են հավաքում` որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով
- Մեսսին, Իգուաինը, Մատյուիդին և ավելի քան 50 հազար մարդ խնդրում են վերսկսկել Սալայի որոնումները
- Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են
- «Հայրիկ, շատ վախեցած եմ, կարծես ինքնաթիռը շուտով կկործանվի»
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան