2018 թ-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10.5 %-ով
2018 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 651 հազար 782 զբոսաշրջիկ կամ 2017թ-ի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.5%-ով: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Նշենք, որ 2017 թ-ին Հայաստան է այցելել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ:
Վիճակագրության համաձայն՝ 2018թ-ին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 1 մլն 622 հազար 791 մարդ՝ 2017թ-ի համեմատ աճելով 9.5%-ով:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստան է ժամանել 1 մլն 494 հազար 779 զբոսաշրջիկ, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 18.7%-ով:
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա