Հայաստանում կլինի 12 նախարարություն
Գործադիրն ավարտել է ՀՀ կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է վարչապետը:
Այսպիսով, նախարարությունների թիվը 17-ից հասավ 12-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին