ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ընդդիմությունից
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն այսօր առաջին նիստն անցկացրեց, որի օրակարգում էին ընդգրկված հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության, ինչպես նաև՝ հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին հարցերը։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրեց, որ տեղակալի պաշտոնում առաջադրվել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի թեկնածությունը։
«Կփորձենք օգտագործել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր տարբերակներն առաջին հերթին բարելավվելու ԵՄ-ի հետ հարաբերությունները, դրանք հասցնելու ռազմավարության գործընկերության մակարդակի, ինչպես նաև ազդելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման վրա»,- ասաց թեկնածուն։
Մինչ քվեարկությանն անցնելը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչ տեսլական ունի Կարեն Սիմոնյանն այս հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ։
«Հանձնաժողովի և տեղակալը, և փոխնախագահն ունեն համակարգողի և կազմակերպչի գործառույթներ, ուստի մենք միասին պետք է մշակենք մեր գործողությունները։ Առաջինը կարող ենք օգտագործել այլ խորհրդարանների հետ կապերը, արագացնել ՀՀ-ԵՄ համաձանագրի վավերացումը, ինչպես նաև իրականացնել միջոցառումներ՝ մինչ համաձայնագրի ուժի մեջ մտնելը»,- պատասխանեց Սիմոնյանը։
Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին Կարեն Սիմոնյանի թեկնածությանը։
Հարակից հրապարակումներ`
- «Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա». ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում
- ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներն ընտրվեցին