Վերագործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Կոմիտաս» մասնաճյուղը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցված տարածք՝ Կոմիտասի պողոտայի 58 հասցեում։
Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու նպատակով մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով:
Բանկից հայտնում են, որ մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելը անվճար է:
«Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակի GBA-ի կողմից
- ՓՄՁ-ների ֆինանսավորմանը կուղղվի 17 միլիոն ԱՄՆ դոլար. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեծ չափով տույժ-տուգանք է զրոյացրել
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի Ճապոնական JCB քարտեր