Աշոտյան. Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը համոզված է, որ հայկական զորախումբը Սիրիա է ուղարկվել օրենքի կոպիտ խախտումով։ Նա այս կապակցությամբ մի քանի հարց է ուղղել կառավարությանը։
«Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։
ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան և ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները և երաշխիքները։
Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։
Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։
ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետևյալ հարցերին՝
1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։
2. Ինչո՞ւ է խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։
Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային»,-գրել է Աշոտյանը։
Հարակից հրապարակումներ`
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Զրույց առանց սուրճի ու հրապարակման
- Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան