
Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը, այս մասին հաղորդել է kommersant-ը` վկայակոչելով մրցույթի պաշտոնական հեռարձակող «Россия-1» հեռուստաալիքին: Երգչի պրոդյուսերը կլինի Ֆիլիպ Կիրկորովը:
Սերգեյ Լազարևը 2016 թվականին ևս ներկայացնում էր Ռուսաստանը Ստոկհոլմում անցկացված «Եվրատեսիլի» մրցույթին, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը՝ իր «You Are the Only One» երգով: 2016-ի հաղթողը դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթը տեղի կունենա մայիսի 14-18-ին՝ Թել Ավիվում: