Էլինար Վարդանյան. Հարկային նոր օրենսգիրք՝ լուծումներ, թե նոր խնդիրներ
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանն անդրադարձել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին, դրանց վերաբերյալ փաստաբանների ու հաշվապահների մտահոգություններին, փոխնախարարի հայտնի հայտարարությանն ու հնարավոր հետևանքներին, որոնք կլինեին քաղաքակաիրթ երկրներում։
Էլինար Վարդանյանը գրում է.
«Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, և քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, և հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։
«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ:
Ի՞նչ հետևանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը և հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների և հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ:
Այստեղ եմ ուզում եմ ևս մեկ անգամ անդրդառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։
Կամ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կամ էլ պարզապես չի պատկերացնում ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն իհարկե պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների և ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։
Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։
Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարևոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաև հաշվապահական և խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր և միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ:
Դատաիրավական համակարգի անկատարության և իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, և պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ և հետևողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը Փաշինյանին հորդորում է աշխատանքից ազատել ֆինանսների փոխնախարարին
- Նախագիծը մշակողը հաշվի չի առել փաստաբանական գործունեության իրավապաշտպան բնույթը. ՓՊ
- Փոխարենը ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում. հաշվապահների դժգոհությունները
- Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան