Կխնդրեի ծրագրում ոչ թե թվեր, այլև թեզեր ման գալ. Հակոբ Արշակյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը կոչ է անում կառավարության ծրագրում միայն թվեր չփնտրել:
Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ ծրագրում թվեր քննարկվել և առաջադրվել են:
«Այն կբնութագրեի նախաձեռնողական և ռիսկ վերցնելու ծրագիր: Մեր տեսլականն ամբողջությամբ պարփակված է ծրագրում ու կխնդրեի ոչ միայն թվեր, այլև թեզեր ման գալ և տեսնել՝ ինչպիսի տեսլական ունի կառավարությունը Հայաստանի զարգացման հետ կապված», - ասաց Հակոբ Արշակյանը:
Հարցին, թե ծրագրում կոնկրետ ինչն էր հեղափոխական, նախարարը նշեց, որ օրինակ՝ կառավարությունը բարձր տեխնոլոգիաները և ռազմարդյունաբերությունը դիտարկում է որպես գերակա ճյուղ և դրա համար ստեղծվում է առանձին գերատեսչություն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները