Տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսության մասնակիցները. Տիգրան Խաչատրյան
«Տնտեսական հեղափոխությունն այն է, որ բոլոր մարդիկ, մեր ձեռնարկատերերն ունեն ազատ մտածելու, ստեղծագործելու ու գործելու հնարավորություն: Այսինքն՝ տնտեսական հեղափոխություն պետք է իրականացնեն տնտեսության մասնակիցները»,- այս մասին այսօր գրծադիրի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն այդ մեծ խաղի մեկ կազմակերպիչն ու մասնակիցն է և պարտավոր է այնպես անել, որ տնտեսվարող սուբյեկտների նախաձեռնությունները կյանքի կոչելու ճանապարհին որևէ խոչընդոտ չլինի. «Դա շատ կարևոր փոփոխություն է և հեղափոխություն է»:
Անդրադառնալով կառավարության ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը, մասնավորապես, թվերի բացակայությանը, Տիգրան Խաչատրյանն ասաց` երկու շատ կարևոր ցուցանիշներ կան կառավարության ծրագրում:
«Կառավարությունը հայտարարել է, որ տնտեսական աճի շարժիչը, ուղղորդողը լինելու է ապրանքների և ծառայությունների արտահանումը կամ Հայաստանում ստեղծված ապրանքները արտերկրյա շուկաներում իրացնելու հնարավորությունը: Դեռևս 2018 թ-ի ցուցանիշներն ամփոփված չեն, բայց 38 տոկոսի չափով ունենք ապրանքների և ծառայությունների արտահանում ՀՆԱ-ի նկատմամբ: Հայտարարվել է, որ դրանց կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կհասնի 43-45 տոկոսի: Դա հնարավոր է այն պայմաններում, երբ մենք յուրաքանչյուր տարի ունենանք արտահանման 8-10 % աճ: Դա բավական հավակնոտ նպատակային ցուցանիշ է»,- ընդգծեց Տիգրան Խաչատրյանը:
Կառավարության ծրագրում երկրորդ կարևոր ցուցանիշն, ըստ նրա, հիմնական միջոցներում ներդրումների զուտ աճն է:
Հարակից հրապարակումներ`
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Փաշինյան. Կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր հայեցակարգային պատկերացումներին
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի, պարգևավճարների մասին
- Արթուր Ղազինյան. Նոր կառավարությունն իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը