Փաշինյան. Պետք է կարողանանք ի վերջո Սևանա լիճը հանգիստ թողնել
Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ:
Փաշինյանն ընդգծել է, որ շատ լուրջ ծրագրեր կան նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ։
«Մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար: Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք», - ասել է կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը:
Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել
- Սևանա լճում ձկնորսների դրած բոլոր ցանցերի դուրսբերումը կշարունակվի
- Սևանա լճի ջրի ծավալները 58-ից իջել են 38 միլիարդ խորանարդ մետրի. Յուրի Ջավադյան
- Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան