Գրիպի համաճարակ՝ Եվրոպական տարածաշրջանում
Հունաստանում խոզի գրիպի համաճարակի պատճառով այս տարվա ընթացքում արդեն 39 մարդ է մահացել։ Եվրանյուզի հաղորդմամբ, նման թվեր է հրապարակել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Միայն անցած շաբաթ H1N1 վիրուսից Հունաստանում 20 մարդ է մահացել, շուրջ 200 մարդ հոսպիտալացվել է։ Նշվում է, որ բոլոր տարիքային խմբերում գրիպով վարակվողների թիվը գնալով աճում է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տվյալներով, այդ տարածաշրջանի 26 երկրում վիրուսը տարածված է։ Ֆրանսիայում անցած տարվա նոյեմբերից գրիպի հետ կապված բարդությունների պատճառով մահացել է ավելի քան հազար մարդ։
Համաճարակը ռեկորդային մասշտաբի է հասել Ճապոնիայում. երկրում 2,2 միլիոն մարդ վարակվել է։
Հարակից հրապարակումներ`
- Գրիպի Ա տեսակից մահվան դեպք է արձանագրվել. ԱՆ
- Ճապոնիայում գրիպի համաճարակ է
- Հունաստանում գրիպից մեկ շաբաթում 12 մարդ է մահացել
- ԱՆ. Գրիպից մահացած տղամարդը բուժօգնության է դիմել ուշացած
- Վրաստանի բնակչուհին հնարավոր է մահացած լինի «խոզի գրիպից»