83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
«Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր, փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)»,-տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախարարության փոխանցմամբ, հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը:
«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների և անվտանգության հետ կապված հարցերը կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,-ասված է ՊՆ ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ընդամենը հունվարի 22-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը panorama.am-ին ասել էր. «Պաշտոնապես կասեմ այսքանը. կլինի առաքելության մասին պաշտոնական լուր, այն ժամանակ մեկնաբանություններն ու հարցերը կտաք»։
Ընդամենը մի հարց կա՝ «թռչունը» թռնելուց հետո ում տանք հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Զրույց առանց սուրճի ու հրապարակման
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան