2020 թ. օլիմպիական մեդալները կպատրաստվեն 5 միլիոն հին հեռախոսներից
Տոկիոյում 2020 թվականի Օլիմպիական և Պարօլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեից հաստատել են, որ մասնակիցների մեդալները պատրաստվելու են էլեկտրոնային թափոններից։ Մեդալները կպատրաստվեն դեն նետված բջջային հեռախոսներից և այլ սարքավորումներից անջատված ոսկուց, արծաթից և բրոնզից։
igromania.ru-ն գրում է, որ NTT DOCOMO կապի ճապոնական օպերատորը ակցիա է իրականացրել, որի շրջանակում հավաքվել է ավելի քան 5 միլիոն հին հեռախոս։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները կարողացել են հավաքել մոտ 47,5 հազար տոննա հին տեխնիկա։ Կազմակերպիչները խոստանում են ամռանը ներկայացնել մեդալների դիզայնը։
2020 թ. ամառային օլիմպիական խաղերը տեղի են ունենալու Տոկիոյում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան