Ամենառիսկային իրավիճակը կախված է հայ մասնագետների անվտանգության հետ. Արաբագետ
«Համակողմանի նշանակության, կարևոր մարդասիրական քայլ է, որը միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Սիրիայում հայ մասնագետների հումանիտար խմբի առաքելության մասին։
Նա նշեց, որ Հայաստանի ողջ պատմության ընթացքում երևի թե բացառիկ կարևորություն ունեցող ծրագրերից է, որ իրականացվում է։ Արաբագետը գնահատելով այդ ծրագրի կարևորությունը` մի քանի հարթություններում հարցը դիտարկեց. Հայաստան-Սիրիա պատմական բարեկամական կարևոր հարաբերություններ, հայ և սիրիացի ժողովուրդների բարեկամություն, սիրիահայ համայնք, նաև՝ Հայաստանի՝ միջազգային իմիջի, դերակատարության հետ կապված։
«Ես գնահատում եմ սիրիական հակամարտության հարցում Հայաստանի բավական հավասակշռված և նաև արդարացված դիրքորոշման դրսևորման նոր որակական փուլ»,- ասաց Ա. Պետրոսյանը։
Նա համոզված է, որ Հայաստանի այս ծրագիրը ժամանակի ընթացքում միջազգային հանրության արժանի գնահատանքին կարժանանա։
«Այսօր մենք ապրում ենք ժամանակներում, երբ մարդկությունը բախվում է բավական լուրջ հումանիտար աղետների, հումանիտար գործառույթներ իրականացող կազմակերպությունները կանգնած են ռեսուրսների լուրջ բացակայության առջև, իսկ Հայաստանը, լինելով համեմատաբար սահմանափակ հնարավորությունների տեր երկիր, նման գործառույթ է իրականացնում հատկապես այն երկրում, որը հումանիտար առումով վերջին 5 տարիներին եղել է աշխարհում առաջինը»,- ասաց փորձագետը։
Խոսելով հնարավոր խնդիրների մասին, արաբագետն ասաց, որ ամենառիսկային իրավիճակը կախված է հայ մասնագետների անվտանգության հետ, ի վերջո հակամարտությունը վերջանականպես դեռևս չի հանգուցալուծվել Սիրիայի տարածում, ահաբեկչական որոշակի վտանգ կա։ Միաժամանակ կարծում է, որ անվտանգության առումով կան երաշխիքներ։
«Այն շրջանը, որտեղ գործելու են մեր մասնագետները, էականորեն անվտանգ շրջան է, 2016 թվականի վերջից, երբ որ հայտարավեց Հալեպի ամբողջական ազատագրման մասին, անցած երկու տարում սիրիական կառավարության կողմից լուրջ քայլեր են իրականացել ինչպես քաղաքում կենցաղային խնդիրների լուծման, բնականոն կյանքի վերադարձի առումով, նաև անվտանգության բավական լուրջ երաշխիքների ամրագրման համար»,- ասաց Ա. Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դալգլիշ. «Կլոպին հարկավոր է Օսկար տալ»
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Զրույց առանց սուրճի ու հրապարակման
- Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով
- Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում