Դալգլիշ. «Կլոպին հարկավոր է Օսկար տալ»
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Քենի Դալգլիշը գնահատել է թիմի շանսերը «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցությունում` Պրեմիեր լիգայի չեմպիոնական կոչումը նվաճելու համար: Այս մասին հայտնում է «The Telegraph»-ը:
«Գվարդիոլան ասել է, որ կցանկանար «Լիվերպուլի» տե՞ղը լինել: Մի լսեք նրան, նա իր տեղն է, մենք` մեր: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Նման բաներ մրցաշրջանի ավարտին շատ են լինում, սա կոչվում է հոգեբանական պատերազմ: Կարևոր է միայն այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում: Այս մրցաշրջանում «Լիվերպուլը» բազմաթիվ խաղերում ճիշտ է գործել: Եթե շարունակենք նույն ոգով, երջանիկ կլինենք:
Կլոպը նյարդայնանո՞ւմ է: Նրան հարկավոր է Օսկար տալ, որովհետև ես դա չեմ նկատել: Կլոպը հիանալի մարզիչ է այս թիմի համար: Նման իրավիճակում նյարդայնանալը ևս նորմալ երևույթ է: 29 տարի չեմպիոն չենք դարձել: Դա շատ երկար է»,- ասել է Դալգլիշը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան