ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը շուտով հավանության կարժանանա Իրանի խորհրդարանի կողմից
ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հույս ունի, որ ԵԱՏՄ –Թեհրան ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը շուտով Իրանի խորհրդարանի կողմից հավանության կարժանանա։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Իրականում, փաստաթուղթը Իրանի խորհրդարանում է։ Առայժմ ուսումնասիրության արտահերթ տեսակն է, ինչը նշանակում է, որ այն շուտով հավանության կարժանանա»,- ասել է նա՝ «Ռոսսիա 24»-ին տված հարցազրույցում։
Դեսպանը նշել է, որ Իրանի համար համաձայնագիրը շատ կարևոր է, քանի որ մեծ շուկա է բացում Իրանի համար և Իրանը բացում է հյուսիսային երկրների համար։
«Մեզ պետք է բարձրացնենք Ռուսաստանի և այլ երկրների հետ առևտրական հարաբերությունների մակարդակը։ Ես մեշ հույս ունեմ և անգամ վստահ եմ, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը կօգնի այդ հարցում»,- ասել է Մեհդի Սանաին։
ԵԱՏՄ երկրները և Իրանը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր էին ստորագրել Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ 2018 թվականի մայիսի 17-ին։ Այն եռամյա է և նախատեսում է ազատ առևտրի գոտու ձևավորում ԵԱՏՄ և Իրանի միջև ապրանքների սահմանափակ տեսականիով։
Համաձայնագրի պայմանների համաձայն, ոչ ուշ, քան դրա ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո կողմերը պարտավորվում են սկսել բանակցություններ լիարժեք համաձայնագրի կնքնման վերաբերյալ։ Դրա իրագործումը կնպաստի առևտրի ծավալների աճին և տնտեսական կապերի զարգացմանը մասնակիցների միջև, ռուսական արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների մատարարաման աճին Իրան։ Փաստաթուղթը ձևավորում է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության պայմանագրին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան
- ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր կստորագրվի
- Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-Իրան համագործակցության համար. ՀՀ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում