Միշել Տեր-Զաքարյան. «Սալան պարզ ու ազնիվ տղա էր»
«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը ցավակցել է «Կարդիֆ Սիթիի» արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ընտանիքին: Հայազգի մասնագետը 2012-2016 թթ. գլխավորել է «Նանտը», որում այդ ժամանակ հանդես էր գալիս Սալան: Արգենտինացին ֆրանսիական թիմը համալրել էր 2015 թ. հուլիսին:
«Էմիլիանոն պարզ ու ազնիվ տղա էր, տաղանդավոր ու առատաձեռն ֆուտբոլիստ: Ցավալի է, որ կյանքից հեռացավ այսքան երիտասարդ հասակում: Սա մեծ ողբերգություն է: Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին, հարզատներին ու բարեկամներին: Իմ մտքերը Ձեզ հետ են»,- ասել է Միշել տեր-Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին