Ռեշֆորդը` ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Նախորդ ամսվա ընթացքում 21-ամյա անգլիացին 4 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ: Մրցանակին հավակնում էին նաև «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, «Բարնլիի» դարպասապահ Թոմ Հիթոնը, «Բորնմուտի» հարձակվող Ջոշուա Կինգը, «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լյակազետն ու «Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ջեյմս Ուորդ-Փրաուսը:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակած 48 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: Անգլիայի առաջնության 26-րդ տուրում մանկունյանցիները կմրցեն «Ֆուլհեմի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան