Սասնա Ծռեր. Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից:
Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին»։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ հայտարարեց՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ)։
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը Սիրիա զորախումբ ուղարկելու վերաբերյալ մի քանի հարցեր էր ուղղել կառավարությանը.
«1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։
2. Ինչո՞ւ է խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։
3. Ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում»։
Նշենք, որ դեռ հունվարի 22-ին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը panorama.am-ին ասել էր. «Պաշտոնապես կասեմ այսքանը. կլինի առաքելության մասին պաշտոնական լուր, այն ժամանակ մեկնաբանություններն ու հարցերը կտաք»։
Ընդամենը մի հարց կա՝ «թռչունը» թռնելուց հետո ում տանք հարցերը։
Հարակից հրապարակումներ`
- Դալգլիշ. «Կլոպին հարկավոր է Օսկար տալ»
- Շոյգուն շնորհակալություն է հայտնել Տոնոյանին առաջինն արձագանքելու համար
- Աշոտյան. Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում