Մշակույթ 10:15 09/02/2019 Հայաստան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ

«Այսօր մշակույթի ասպարեզում բազմաթիվ սկզբունքային հարցեր են կուտակված։ Կառավարության նոր ծրագիրն այդ հարցերի պատասխանները չի տալիս, որովհետև կազմված է ընդհանրական դատողություններով, ստանդարտ նախադասություններով»,- Panorama.am-ին ասաց  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,  Հայաստանի պետական ֆիլհարմոնիա ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում կառավարության նոր ծրագիրը։

Նա կցանկանար, որ ստանդարտ ձևակերպումներից բացի, ծրագրում լինեին կոնկրետ առաջարկություններ, հանձնարարականներ, թվեր. «Ընդհանրապես, ողջ ծրագրում թվերի խնդիր չկա։ Կարող էր լինել թվային պատկեր, թե հանդիսականն ինչքանով պետք է ավելանա, ինչ անենք, որ մեր մշակութային կազմակերպությունների որակը բարձրանա, արդյոք մենք գնում ենք մասսայական միջոցումների, թե մտածում ենք փոքր, բայց բարձր որակի միջոցառումների մասին»։

Գ. Մանասյանը, ով նաև Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն է, նշեց, որ իրեն դուր է գալիս օրենքներ ստեղծելու ցանկությունը։ Նրա խոսքով, մշակույթի ասպարեզում գրեթե 28 տարվա ընթացքում 9 օրենք է ստեղծվել, ինչը չափազանց քիչ է, անբավարար է։

«Երբ որ օրենք կա, օրենքը կարգավորում է  մշակութային տվյալ ասպարեզի գործունեությունը, եթե տեղը դատարկ է, մարդն անմիջապես գրավում է օրենքի տեղը։ Օրենքը խիստ անհրաժեշտություն է, օրենքը տվյալ ոլորտում ստեղծում է ստեղծագործական բարենպաստ պայմաններ»,- ասաց  մշակույթի վաստակավոր գործիչը։

Նրան դուր է եկել նաև ժամանակակից արվեստների մասին օրենքներ ստեղծելու գաղափարը։ Միաժամանակ նշեց, որ օրենքների ի հայտ գալը պետք է պատճառաբանվի, թե ինչ գաղափարի, մոդելի համար են ստեղծում դրանք, այսինքն նախընտրության հարց կա։

«Օրինակ, նախկինում ցանկության կար ստեղծել թատրոնի, կինոյի, գրադարանների, թանգարանների մասին օրենքներ։ Ինչքանով ես եմ հասկանում, այժմ այդպիսի տարանջատված օրենքներ ստեղծելու ցանկություն չկա, այլ՝ օրենք ստեղծել ընդհանրապես ժամանակակից արվեստների տեսակների մասին, ինչը ենթադրում է, որ պետք է այսօր գործող  ՊՈԱԿ-ները ստանան իրավական նոր կարգավիճակ»,- ասաց Գ. Մանասյանը։

Հարցին՝ օրենսդրական դաշտը փորձում են կարգավորել, միաժամանակ մշակույթի նախարարությունը կցում են մեկ այլ նախարարությանը, ինչը  չի՞ նվազեցնում մշակույթի դերը, հակասություն չկա՞ այստեղ, նա ասաց. «Կա խորը հակասություն։  Մշակույթի նախարարությունը կառավարական մարմին է, լիազորված է տվյալ ասպարեզում մշակել և իրականացնել մշակութային քաղաքականություն։ Պետության լիազորված մարմինը մշակույթի նախարարությունն է։ Եթե մենք զրկում ենք մշակույթի նախարարությանը կառավարության մաս լինելուց, որը դառնում է ինչ-որ մի նախարարությանը կցորդ, դառնում է երկրորդական, երրորդական դեմք տվյալ օրենքները մշակելու, իրականացնելու, կյանքի կոչելու հարցում։ Կտրականապես դեմ եմ եղել, որ մշակույթի նախարարությունը միանա մեկ այլ նախարարության։ Մենք դրանով նվազեցում ենք մշակույթի դերը»։

Նա նշեց, որ խոսակցությունների համաձայն, մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ների մեծ մասն անցնելու են քաղաքապետարանին։

«Ո՞վ է դրանց մեթոդական  գործունեությունը ղեկավարելու, ո՞վ է  ցուցումներ տալու, ի՞նչ քաղաքականություն ենք անելու, ո՞նց է լինելու։ Երևանում լինելու են մեթոդապես, կառավարման որպես մոդել մշակութային կազմակերպություննե՞ր, մարզերում՝ այլ կազմակերպություննե՞ր։ Չի կարող այդպես լինել։ Նախարարությունն ապահովում է ամբողջ հանրապետությունով միասնական մշակութային քաղաքականություն, այս տարանջատումն առաջացնելու է Երևանում այլ քաղաքականություն, մարզերում՝ այլ քաղաքականություն։ Եթե ուզում ենք մարզերի համաչափ զարգացման ծրագիր իրականացնել, գյուղ-քաղաք տարբերությունը վերացնել, ոնց որ անում ենք ճիշտ հակառակը՝ խոչընդոտում ենք միասնական քաղաքականության իրականացմանը»,- ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}