Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու է 44 թեկնածու
Ուկրաինայի նախագահական ընտրություններին, որը կայանալու է մարտի 31-ին, մասնակցելու է 44 թեկնածու։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել է Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նախընտրական քարոզարշավին մասնակիցների այս թիվը ռեկորդային է անկախ պետության պատմության ընթացքում։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 44 թեկնածու»,- ասել են ԿԸՀ-ից։
Ընդհանուր առամամբ, 91 հոգի է ներկայացրել փաստաթղթեր գրանցվելու համար, ինչպես նույնպես աննախադեպ է Ուկրաինայի ընտրությունների պատմության ընթացքում։ Անցած ընտրություններին փաստաթղթեր ներկայացրել էին 26 հոգի, գրանցվել էր 23 թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին