Աշոտյան. Այս տեղեկությունները ճիշտ են
ՀՀԿ ԳՄ անդամ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը հաստատել է՝ իր աշխատանքի անցնելու վերաբերյալ մամուլում հրապարակված լուրը։
«Այսօր մամուլը տեղեկություններ հրապարակեց, որ ես անցել եմ նոր աշխատանքի, որպես «ԼՈՒՅՍ» հիմնադրամի արտաքին քաղաքական հետազոտությունների համակարգող:
Այս տեղեկությունները ճիշտ են: Ուզում եմ շեշտել, որ, բնականաբար, շարունակելու եմ նաև իմ ակտիվ քաղաքական գործունեությունը որպես ՀՀԿ փոխնախագահ:
Այսքանով նաև վերջ դնեք այն խոսակցություններին, թե իբր ես մեկնում եմ արտասահման աշխատանքի: Ես մեկնելու տեղեր ունեմ, բայց գնացողը չեմ )))։
Շնորհակալ եմ ձեր բարեմաղթանքների և ջերմության համար»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները