Այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ ես կարող եմ հրաժարվել իմ ֆիլմին հատկացված գումարից
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ ԱԺ պատգամավորների կողմից «Տատիկիս Վարսերը» ֆիլմին աջակցելու իր կատակը, իսկապես լուրջ իրարանցում է առաջացրել «ազգընտիրների» մոտ։
«ՀՀ նոր խորհրդարանում, պարզվում է, առավել, քան երբևէ, ընկերներ ու համախոհներ ունեմ, տեղյակ եմ ինչ է կատարվում ներսում։
Ի՞նչ է եղել։
Աժ այգում հացադուլի առաջին օրերին մի քանի պագամավորի ասել եմ՝ «Պետք չի դիմել ինձ հացադուլը դադարեցնելու հորդորով, ես էլ ձեզ կարող եմ դիմել փետրվար ամսվա աշխատավարձը ֆիլմին փոխանցելու հորդորով։ Ֆիլմը նկարենք, դատը հաղթենք, ձեր գումարը հետ տանք, քանի՞ մարդ կանի»։
Այս կատակի մեջ ճշմարիտն այն է, որ եթե յուրաքանչյուր պատգամավոր 100 000 դրամ փոխանցի «Տատիկիս Վարսերը» ֆիլմին, մենք կունենք 13,1 միլիոն դրամ, ինչը բավարար է մարտ-ապրիլ ամիսներին նկարահանումների նախապատրաստումն իրականացնելու, միջազգային ներդրողներին նախագծի մեջ մնալու երաշխիքներ տալու համար։ Ապրիլին կգնանք դատարան, ամենայն հավանականությամբ դատարանը կպարտադրի կինոկենտրոնին կատարել իր պարտավորությոնները, գումարը կվերադարձնենք պատգամավորներին։
Բայց պատգամավորները համաձայն չեն։ Նրանք խնդրել են ինձ փոխանցել՝ «չանեմ նման հորդոր, որովհետև փետրվարի աշխատավարձը դեռ չեն ստացել»։
Հիմա մի պարզ դիտարկում․ դուք, հարգելիներ, 2 ամիս առաջ չգիտեիք փետրվարին ձեզ տրվող աշխատավարձի մասին, դրա հետ կապված պլաններ էլ չէիք կարող ունենալ։ Բայց քանի որ հիմա օրինական հիմքեր ունեք այդ գումարը ստանալու, չէք պատկերացնում որ կարելի է նույնիսկ ժամանակավոր հրաժարվել այդ գումարի մի փոքր մասից։
Այդ դեպքում, ո՞նց եք պատկերացնում, որ ես կարող եմ հրաժարվել իմ ֆիլմին հատկացված գումարից, երբ ֆիլմի ֆինանսական պլանի վրա աշխատել եմ 4 տարի, գտել եմ թիմ, գործընկերներ, ապահովել եմ 200 մլն դրամի միջազգային ներդրում, նկարել եմ 40 րոպե նյութ, վաճառքի երաշխավորագրեր եմ ստացել․․․ ու ճիշտ ձեզ պես չեմ տեսնում որևէ պատճառ, որ կստիպի ինձ իմ ֆիլմի գումարից հրաժարվել։
Մի պահ ձեզ իմ տեղը դրեք։ Կտեսնեք, որ ցավոտ է։ Շատ ցավոտ։ Ու փորձեք կարգավորել այս հարցը։ Ես իսկապես, արդեն առանց կատակի կհորդորեմ հրաժարվել փետրվարի աշխատավարձերի 100 000 դրամից ու դա հոյակապ փորձաքար կլինի։ Դուք իրավացիորեն չպետք է տաք այդ գումարը, որովհետև ՀՀ հարկատուները արդեն վճարել են ՀՀ-ում կինոյին աջակցելու համար ու իմ ֆիլմն էլ հաղթել է այդ գումարը տնօրինելու իրավունքը դեռ 2015թ-ին։ Արդար կլինի, որ ամեն մեկն իր գումարն ստանա և դուք, որպես ՀՀ օրենսդիր իշխանություն ապահովեք իմ ֆիլմի՝ իր գումարը ստանալու օրինական իրավունքը։
veritas odium parit* – Ճշմարտությունը ցասում է ծնում, կամ ռուսերեն, մատչելի վերաձևակերպումը՝ правда глаза колит»,- գրել է Հովհաննես Գալստյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվար 3-ից հացադուլ է հայտարարել և անհապաղ պահանջում է՝ վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Հացադուլ հայտարարած ռեժիսոր. Մի ֆիլմի պայքար չէ
- Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին
- Նաիրա Զոհրաբյան. Որպեսզի էլի չասենք` ուշացանք
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
- Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը
- Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին