ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի չլուծված հարցը ցավոտ է կազմակերպության համար, սակայն դա չի ազդում կառույցի արդյունավետության և մարտունակության վրա։ Ռիա նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը 2018 թվականին ազատվել է այդ պաշտոնից իր հայրենիքում քրեական հետապնդման պատճառով։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվել են գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը այդ պաշտոնում պետք է լինի Երևանի ներկայացուցիչը։ Բայց և այնպես, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսութան Նազարբաևը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթաժողովում որոշվել է, որ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում
- Պուտինը շարունակում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ակտիվ շփումները
- Պուտինը հանձնարարել է ստորագրել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արձանագրությունները
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Արման Եղոյանը հակադարձում է Լուկաշենկոյին
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական հարց է. Փաշինյան
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան
- ՀԱՊԿ-ը բացատրել է Խաչատուրովի հրաժարականը
- Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա
- Փաստաբան. Խաչատուրովը շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը
- Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա. ՀՔԾ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին